Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով
07.06.2019 | 15:54

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մտադիր է շուտով ռուբլիով հաշվարկի անցնել ԵԱՏՄ շրջանակներում՝ ասել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը հաշվվում է այդ արժույթով։ Այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլիով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում», - ասել է նա:

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ